Ջիգուրդան Անդրեյ Մալախովին բռնցքամարտի ռինգ է հրավիրել և խոստացել է նոկաուտի ենթարկել նրան
Սկանդալային դերասան Նիկիտա Ջիգուրդան հաղորդավար Անդրեյ Մալախովին բռնցքամարտի ռինգ է հրավիրել: Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում:
«Նիկիտա Ջիգուրդան Անդրեյ Մալախովին բռնցքամարտի ռինգ է հրավիրում, ինչպես մենամարտում»,- գրել է դերասանը:
Ինչպես պնդում է Ջիգուրդան, այս ամենի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Մալախովը ներողություն չի խնդրել դերասանի նախկին կնոջից՝ Մարինա Անիսինայից՝ նրան իր շոուի եթերների ժամանակ վիրավորելու համար:
Ջիգուրդան խոստացել է նոկաուտի ենթարկել Մալախովին «հարգարժան տղամարդկանց և կանանց հասցեին հնչեցված ստորությունների և կեղծիքի համար»:
Սեպտեմբերին Մալախովի անվան շուրջ սկանդալ էր առաջացել իր՝ «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ արտահայտած մտքերի համար: Եթերի ժամանակ հաղորդավարը ենթադրել էր, որ Ղրղզստանի քաղաքացին միտումնավոր կերպով վթար է կազմակերպել, ինչի հետևանքով միլիարդատեր Վլադիմիր Մարուգովի որդին մահացել է:
Հաղորդավարի խոսքերը ղրղզական սոցիալական ցանցերում դժգոհությունների ալիք էին բարձրացրել: Օգտատերերը հաղորդավարից պահանջել են ներողություն խնդրել: Մեկնաբանելով միջադեպը՝ Մալախովն ասել է, որ ափսոսում է, որ իր խոսքերը ճիշտ չեն հասկացել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...