Վաշինգտոնը ցանկանում է համալրել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելված է
ԱՄՆ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է ևս մի քանի երկիր ներառել այն երկրների ցանկում, որոնց բնակիչների մուտքը ԱՄՆ արգելված է, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ նշվածը ամերիկյան իշապնությունների համար ճնշման գործիք է հանդիսանում որոշ երկրների նկատմամբ, որոնք չեն ուզում ամերիկյան գործընկերների հետ կիսվել իրենց փաստաթղերով և տեղեկատվությամբ: Այդպիսի երկրների թիվն այժմ հինգից մի փոքր պակաս է: Վաշինգտոնի նպատակն այդ երկրների իշխանություններին համոզելն է փոխել իրենց դիրքորոշումը տեղեկատվության փոխանակման հարցում: ԱՄՆ նախագահի աշխատակազմը կարծում է, որ մուտքի արգելքը փոխզիջման հասնելու ամենաարդյունավետ միջոցն է:
Ըստ հրապարակման տվյալների՝ ԱՄՆ իշխանությունների արգելքը չի գործելու մի քանի երկրների դեպքում միաժամանակ: Սահմանափակումները մշակվում են յուրաքանչյուր երկրի համար անհատապես:
Հիշեցնենք, որ 2017 թվականին նախագահ Թրամփը ԱՄՆ մուտքը արգելել է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիյի, Եեմենի, Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի և Չադի քաղաքացիներին:

















































