Պիտանելիության ժամկետը լրացած մսամթերքը հետ են վերցնում, խառնում նորի հետ ու նորից վաճառքի հանում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մսամթերք արտադրող մի շարք ընկերություններ խանութներից հետ են վերցնում պիտանելիության ժամկետը լրացած ապրանքները, ապա դրանք խառնում նոր արտադրվող մսամթերքին ու նորից վաճառքի հանում:
Ահազանգն ինքնին չափազանց մտահոգիչ է: «Փաստը» սկզբի համար հարցումներ է ուղարկելու արտադրողներին, ապա և վաճառակետերին:
Հետո նաև կզրուցենք ոլորտի փորձագետների հետ: Այս անգամ դիմել ենք «Բարի Սամարացի» ընկերությանը:
Այս կազմակերպությունից իրենց մասով տեղեկությունը կտրուկ հերքեցին:
«Ցանկացած սուպերմարկետից ու խանութից հեշտությամբ կարելի է ճշտել ու համոզվել, որ «Բարի Սամարացի» ընկերությունը «վերադարձ» չի ընդունում: Այսպես կոչված վերադարձի ենթակա ողջ ապրանքը հենց խանութներից թափվում է:
«Բարի Սամարացի» ընկերությունը պատասխանատու է իր արտադրանքի որակի համար՝ արտադրությունից մինչև իրացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ