Գարիկ Սարգսյանին հրահանգել են քիչ երեւալ ու քիչ խոսել. Բայց նրա առաջ կանաչ լույս են վառել
«Իրատես» թերթը գրում է.
«Արարատի կոկորդիլոսասեր, կոկորդիլոսաբույծ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է լրատվամիջոցների հետ չշփվել: Նորաշենի գյուղապետին մեծ աղմուկով հեռացնելուց հետո այս մարզպետին, ըստ տեղեկությունների, հրահանգել են քիչ երեւալ ու քիչ խոսել, այլապես լուրջ սխալներն անպակաս են:
Իսկ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանից բողոքողների թիվը գնալով ավելանում է: Նա անարգել կարողանում է ամեն տեղ խցկել իր մերձավորներին, իսկ ԽԾԲ-ն միշտ քննադատող այս իշխանության վերնախավն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում:
Մարզի բնակիչների պնդմամբ, տպավորություն է, թե Գարիկ Սարգսյանի բոլոր գործողությունների առաջ կանաչ լույս են վառել, ու նա, ինչ խելքին փչում, այդպես էլ անում է: Ստացվում է` մարզերի զարգացման որեւէ ծրագիր չներկայացրած այս իշխանությանը շատ էլ համապատասխան կադր է, ինչպես կուզի, մարզը կզարգացնի, մի օր կոկորդիլոս կբուծի, մյուս օրն էլ աղավնու նման օդ կթռցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ