Ի՞նչ չարաշահումներ է արել Հրայր Թովմասյանը, եւ ի՞նչ տվյալներ է ձեռք բերել ՔԿ-ն. կոնկրետ ցուցմունք տվող կա
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ի՞նչ չարաշահումներ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ ի՞նչ տվյալներ է ձեռք բերել Քննչական կոմիտեն: Այս գործի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել:
Կոմիտեն հիմնավորել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի աճուրդով Թովմասյանն է ձեռք բերել, եւ գործն ուղարկվել է ՀՔԾ:
Քննչական կոմիտեի տվյալով` Հ. Թովմասյանի կալանավորված սանիկ Նորայր Փանոսյանը, որը 2011-2014թթ. Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, շուկայականից անհամեմատ ցածր գներով Երեւանի քաղաքապետարանից առքուվաճառքի պայմանագրերով հողատարածքներ է ձեռք բերել:
Եվ, ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Փանոսյանը դրանք Հ. Թովմասյանի համար է ձեռք բերել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Քննչական կոմիտեում այս մասին կոնկրետ անձ է ցուցմունք տվել: Նա իրավապահներին տեղեկացրել է, որ հանդիպել է Թովմասյանի հետ, եւ հենց Թովմասյանն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին` նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ