Որոշ համայնքապետերի դեմ բացահայտ գրոհ է սկսվել. ուզում են գործ «կարել». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսելու
«Փաստ» թերթը գրում է.
«Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» եւ անվերապահ հավատարմության երդում չի տվել։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել եւ փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել եւ նրանց վրա մի որեւէ գործ «կարել»։
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։
Մասնավորապես, ներկայումս «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի եւ Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետների նկատմամբ։
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ