«Անցանկալի» դաշնակցականները շարունակաբար լիկվիդացվում են
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այն փաստին, որ գործող իշխանությունները պետական ապարատում բավական խտրական վերաբերմունք են ցուցաբերում այլ կուսակցությունների անդամների նկատմամբ։ Այս առումով առաջնային թիրախում են հայտնվել հատկապես ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները, որոնց ամեն առիթով փորձել են հնարավոր բոլոր ձեւերով «լիկվիդացնել»։
Այս առիթով թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ կապված դաշնակցականների նկատմամբ կիրառվող բացահայտ դեմարշի հետ։
Այսպես, թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին ամսվա ընթացքում ամեն կերպ իշխանությունները փորձում են ազատվել պետական ապարատի դաշնակցական կադրերից՝ նրանց կա՛մ ուղղակի ազատելով պաշտոններից, կա՛մ ստիպելով, որ ազատվեն սեփական դիմումի համաձայն։
Իշխանությունների համար այդ գործընթացն իրականացնելու համար բավականին նպաստավոր միջոց են հանդիսացել կառավարության կազմում տեղի ունեցած վերակազմավորումներն ու օպտիմալացումը։
Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ նախարարներն իրենց սեղանին ունեն մի ցուցակ, որտեղ հստակ ֆիքսված է, թե որ աշխատակիցն ինչ քաղաքական կառույցի անդամ է եւ ընդհանրապես ինչ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում աշխատանքից դուրս:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ ուշադրությամբ հետեւում են նաեւ այդ «ռիսկային» անձանց ֆեյսբուքյան էջերին ու գրառումներին, ֆիքսվում են անգամ «լայքերն» ու «շեյրերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ