Աղվան Հովսեփյանը համագործակցում է իշխանությունների հետ. նա «խոշոր ձկների» կենսագրությունը լավ գիտի
«Իրատես» թերթը գրում է.
«Օրերս խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեցին նաեւ ՔԿ նախկին պետ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի «որպիսությամբ»:
«Անընդհատ տեսակետներ են հնչում, որ պետք է ուսումնասիրել Աղվան Հովսեփյանի գործունեությունը, անգամ պետք է մեղադրանք առաջադրվի։ Նրա գործունեության հետ կապված՝ կոմիտեում ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, փաստաթղթեր չե՞ն ուզում Ձեզնից»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Հայկ Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց, ասելով, թե, քրեական դատավարության 190-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար այդ անձինք իրենց սուբյեկտները չեն. «Հարցի հասցեատերը ես չեմ»:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իշխանություններն Աղվան Հովսեփյանով ոչ միայն չեն հետաքրքրվում, այլեւ համագործակցում են նրա հետ: «Պարոն Հովսեփյանը հաճախ է խորհուրդներ տալիս ուժային կառույցներին: Քանի որ աշխատանքային բազմամյա փորձ ունի, «խոշոր ձկների» կենսագրությունն ու գործունեությունը լավ գիտի, փորձում է օգտակար լինել, ինչ-ինչ բաներ հուշել եւ այլն: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, ըստ երեւույթին, նրա նկատմամբ իրավական որեւէ գործընթաց ո՛չ այժմ, ո՛չ առաջիկայում չի սկսվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ