«Այս աշխարհում, որտեղ բոլորը միմյանց նման են, նա այնքան բնական ու գեղեցիկ է». թուրք երգչուհին՝ Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդելի մասին
Թուրքիայում հայտնի երգչուհի Հյուլյա Ավշարը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս վերջերս Gucci նորաձևության տան ցուցադրությանը մասնակցած մոդել Արմինե Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Լրագրողներին տված հարցազրույցում Հյուլյա Ավշարը, մասնավորապես, ասել է. «Վերջին շրջանի իմ ամենահավանած և, իմ կարծիքով, ամենախարիզմատիկ դեմքն Արմինե Հարությունյանն է: Այս աշխարհում, որտեղ բոլորը միմյանց նման են, նա այնքան բնական ու գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:
Հիշեցնենք, որ 23-ամյա Արմինե Հարությունյանը համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում նա պոդիում է բարձրացել Gucci-ի գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան