Ես պիտի պատասխան տամ, ինձ էլ պետք է պատասխան տան. Կոստանյան․ Առավոտ
«Առավոտ»-ը գրում է․
«Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ հարցազրույցում փորձեցինք պարզել՝ ինչի՞ շուրջ համաձայնության չեն եկել ինքն ու նոր իշխանությունը և ինչն է պատճառը, որ երբեմնի դաշնակցից հինգ պակաս անձն այսօր հայտնվել է իշխանության թիրախում։ Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված լուրերը, որ Կոստանյանին առաջարկվել է մարտի 1-ի գործով ով ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո կստանձներ կարեւոր դեր իշխանությունում:
Հիշեցնենք, որ այս սխեման աշխատեց ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի պարագայում, որը ցուցմունք տվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ և ստացավ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ ու ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով՝ մանրամասնելով, որ իրենց տեղեկություններով Կոստանյանը հիմա գտնվում է Ռուսաստանում։ «Առավոտին» եւ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում Գեւորգ Կոստանյանը հանգամանալից պարզաբանեց, թե արդյոք պատրաստվում է նոյեմբերի 1-ին ներկայանալ նախաքննական մարմնին: «Այս ամենի համար ես պիտի պատասխան տամ, ինձ էլ պետք է պատասխան տան»,- մասնավորապես ասաց նա։
Իսկ մինչ կվերադառնա՝ պատասխանեց ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ իրեն վերաբերող պնդումներին Մարտի 1-ի գործի վերաբերյալ:
Մանրամասն՝ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցի 2-րդ հատվածում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ