Երեք բնակարան, մեկ հողամաս և ավտոմեքենա. էկոնոմիկայի փոխնախարարի գույքը, դրամական միջոցներն ու եկամուտը
«Փաստը» գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, 70 000 եվրո և 10 000 ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ Ն. Մարգարյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ փոխնախարարը հայտարարագրել է երեք բնակարան, մեկ հողամաս, ինչպես նաև «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 5000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 228 597 ՀՀ դրամ, նշված հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 389 844 ՀՀ դրամ, 743 553 ՀՀ դրամ և 4 095 200 ՀՀ դրամ: Նաիրա Մարգարյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել 2019թ. օգոստոսին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ