Փողը տնօրինելու հատկության կորուստը կարող է լինել սկսվող Ալցհեյմերի հիվանդության նշան
Եթե մարդը մոռանում է վճարել հաշիվները եւ կորցնում է փողը ճիշտ տնօրինելու կարողությունը, դա կարող է լինել սկսվող Ալցհեյմերի հիվանդության նշան, պարզել են Ջորջթաունի համալսարանի գիտնականները։
Նրանք ուսումնասիրել են 1992-2014 թվականներին հավաքված տվյալները, որոնք վերաբերել են 50-ից բարձր տարիքի մոտ 33 հազար մարդու ծախսերին եւ առողջական վիճակին։ Հետազոտությունն ընդգրկել է մոտ 9000 ընտանիք, եւ նրանցից մոտ 3000-ը Ալցհեյմերի հիվանդության ախտանշանով մեկ անդամ է ունեցել։ Պարզվել է, որ ընտանիքներում, որոնց մոտ որեւէ մեկն ունեցել է հիվանդության նախնական փուլի ախտանշաներ, գրանցվել է բանկային հաշիվներում խնայողությունների ծավալի զգալի կրճատում եւ ֆինանսական բարեկեցության ընդհանուր մակարդակի վատացում։
Գիտնականների խոսքով՝ գործողությունները վերահսկելու կարողության կորուստը՝ կապված փողերի հետ, հաճախ հանդիպում է Ալցհեյմերի հիվանդության շատ վաղ փուլերում։ Մարդիկ մոռանում են վճարել հաշիվները, պարտքի տակ են ընկնում, փող են ծախսում այն բանի վրա, ինչն իրենց պետք չէ, հեշտությամբ կուլ են տալիս խաբեբաների խայծը։ Ուստի, նման գործողությունները ընտանիքի անդամներից մեկի կողմից պետք է զգուշացնեն հարազատներին ու նրանց ստիպեն դիմել բժշկի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը