Բրիտանական ընկերությունն առաջարկում է երազանքի աշխատանք՝ 25 000 ֆունտ աշխատավարձով ճանապարհորդություն
Բրիտանական Wowcher ընկերությունը բացել է «թրեւել-բլոգերի» հաստիք՝ տարեկան 25 000 ֆունտ սթեռլինգ աշխատավարձով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Հաջողակ թեկնածուն մեկ տարվա ընթացքում իր կողմից ընտրված ուղեկցի հետ միասին կարող է այցելել 40 զբոսաշրջային ուղղություններով։ Պահանջն այն է, որ նա իր արկածները նկարագրի YouTube-ում, բլոգներում եւ սոցիալական ցանցերում։ Իր աշխատանքի համար ճանապարհորդը կստանա 25 000 ֆունտ»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ուղեւորությունների համար ուղղություններից են Լաս Վեգասը, Նյու Յորքը, Բալին, Թաիլանդը, Դիսնեյլենդը՝ Փարիզում, Վենետիկը, Իսլանդիան եւ այլն։
Որպես թեսթային առաջադրանք, թեկնածուն պետք է իր մասին 30 վայրկյանանոց տեսանյութ նկարահանի եւ ուղարկի Instagram-ում ընկերության էջին։ Հայտերն ընդունվում են մինչեւ 2019թ․ դեկտեմբերի 30-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը