Սաադ ալ-Հարիրին պատրաստ է վերադառնալ Լիբանանի վարչապետի պաշտոնին
Սաադ ալ-Հարիրին պատրաստ է վերադառնալ Լիբանանի վարչապետի պաշտոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյային:
Վերջինիս հաղորդմամբ՝ ալ-Հարիրին պատրաստ է վերադառնալ պայմանով, որ նոր կառավարությունում կներառվեն տեխնոկրատներ, որոնք ունակ կլինեն արագ բարեփոխումներ իրականացնել՝ տնտեսական կոլապսը կանխարգելելու համար:
Նախօրեին Հարիրին հրաժարական է տվել երկրում գրեթե 2 շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո:
Աղբյուրը նշել է, որ նոր կառավարությունում չպետք է լինեն նախորդ կառավարության մի խումբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ:

















































