Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՀՀ ՍԴ նախագահը շատ հարվածների տակ է հայտնվել․ Բուքիքիո (տեսանյութ)

Shantnews.am-ը գրում է․ «Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։

Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։

–Պարո՛ն Բուքիքիո, խնդրում ենք պարզաբանել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցը, քանի որ միասնական կարծիքում տեղ գտած ձևակերպումների հետ կապված տարընկալումներ կան:

–Կարծում եմ՝ միասնական կարծիքն այս հարցում միանգամայն հստակ է: Վենետիկի հանձնաժողովը միշտ քննադատաբար է վերաբերվել դատավորների հարկադիր կենսաթոշակի անցմանը, օրինակ՝ կենսաթոշակի տարիքի պարտադիր նվազեցման միջոցով, ինչպես, ասենք, Լեհաստանում էր: Այստեղ՝ Հայաստանում, Ձեզ մոտ այլ իրավիճակ է. առաջարկ է ներկայացվել դատավորներին, որը նրանք կարող են ընդունել կամ ոչ: Մյուս կողմից, մենք միամիտ չենք և գիտենք, որ այստեղ կա ռիսկ, որ դատավորներին կարող են այլ միջոցներով մղել` ընդունելու առաջարկը: Այդ է պատճառը, որ իմանալով հանդերձ, որ վաղ կենսաթոշակի անցումը չի հակասում եվրոպական չափանիշներին, մենք շեշտել ենք, որ այն իսկապես պետք է լինի կամավոր: Ի լրումն, մենք մտահոգություն ունենք, որ եթե չափազանց շատ դատավորներ միաժամանակ ընդունեն այդ առաջարկը, Սահմանադրական դատարանի աշխատանքը կարող է որոշ ժամանակով կաթվածահար լինել, ուստի մենք խնդրել ենք Հայաստանի իշխանություններին մտածել, թե ինչպես կարելի է խուսափել այս իրավիճակից:

–Ինչպես հասկանում ենք, Դուք պնդում եք կենսաթոշակի անցման «խիստ կամավոր» սկզբունքը, սակայն ինչպե՞ս հնարավոր է վստահ լինել, որ առաջարկվող մեխանիզմն իսկապես կարող է երաշխավորել կամավորության սկզբունքը: Ինչպե՞ս կարելի է ստուգել գործընթացի արդարությունը: Ինչպե՞ս խուսափել խտրականությունից:

–Դուք ճիշտ եք հասկանում: Վենետիկի հանձնաժողովի առաջնային խնդիրն է վերլուծել իրավական տեքստերը: Եթե մենք նայում ենք նրան, թե ինչ է գրված օրինագծում, ամեն ինչ շատ ճիշտ է. ոչինչ չի պարտավորեցնում դատավորներին ընդունել առաջարկը: Դատավորների նկատմամբ ապօրինի ճնշման օրինակներ կա՞ն, թե՞ ոչ, կախված է փաստերից: Վենետիկի հանձնաժողովը ո՛չ մանդատ ունի, ո՛չ էլ իրավասություն՝ քննելու այդ փաստերը:

Այդուհանդերձ, ինչպես ասացի, մենք այլ երկրներում ունեցած մեր նախորդ փորձերից գիտենք, որ ոչ բոլոր դեպքերում է, որ թղթի վրա եղած կամավոր սկզբունքը իրականում էլ կամավոր է: Ավելին, մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի: Մյուս կողմից, արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ նշեց, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ և չի անի ապագայում: Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին:

–Միասնական կարծիքում նշված է, որ մի քանի դատավորների համաժամանակյա կենսաթոշակի հնարավոր անցումը կարող է ազդել Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության վրա: Ինչպե՞ս եք գնահատում պոտենցիալ մտահոգությունը: Արդյո՞ք կարող եք մեկ այլ նման օրինակ մատնանշել:

–Մենք չգիտենք, թե քանի դատավոր կորոշի ընդունել այդ «ոսկյա ձեռքսեղմումը», եթե այդպիսիք լինեն, ուստի ցանկացած կանխատեսում սպեկուլյատիվ է, սակայն եթե բոլոր 7 դատավորները, որոնք նշանակված են հին օրենքով, որոշեն գնալ, սա կարող է որոշ ժամանակով կաթվածահար անել դատարանի աշխատանքը: Կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես խուսափել դրանից: Ինչ վերաբերում է այլ օրինակներին, ես կարող եմ հիշել Ռումինիայի օրինակը, որտեղ վաղ կենսաթոշակի անցման մեխանիզմը տարածվեց մեծ թվով բարձրաստիճան դատավորների վրա, որը վնասակար եղավ Ռումինիայի ողջ դատական համակարգի որակի ու արդյունավետության համար: Հայաստանում այս ռիսկն այդքան մեծ չէ, քանի որ միայն Սահմանադրական դատարանի վրա կտարածվի, սակայն դարձյալ կարևոր է, որ այս ինստիտուտը գործի առանց ընդհատումների:

–Այդ դեպքում, Ձեր կարծիքով ո՞րն է լուծման այն լավ առաջարկը, որով հնարավոր կլինի խուսափել մտահոգություններից:

–Այս հարցում ես ենթադրություններ չեմ անի, քանի որ դրան հասնելու բազմաթիվ եղանակներ կան: Գնդակը իշխանությունների դաշտում է, և ես ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, մինչև չտեսնեմ՝ ինչ են նրանք առաջարկում:

–Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով: Այսինքն՝ տեխնիկապես միևնո՞ւյն է՝ նրանց «դատավո՞ր» ենք անվանում, թե՞ «անդամ»:

–Ես դրան այս կերպ կմոտենամ. գործող Սահմանադրությամբ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն լեգիտիմությունը, ուստի կարող են Սահմանադրական դատարանի աշխատանքին մասնակցել հավասար իրավունքներով: Բայց, իրոք, նրանց կարգավիճակը բոլոր ասպեկտներով չէ, որ հավասար է. օրինակ ոմանք նշանակված են ցմահ, մինչդեռ լրամշակված Սահմանադրությամբ նոր ընտրված դատավորները սահմանափակ մանդատ ունեն: Դա է պատճառը, որ կառավարությունը վաղ կենսաթոշակի առաջարկը անում է միայն «հին» դատավորներին: Ինչևէ, դատարանի «հին» անդամները դեռ դատավորներ են. ահա սա է նշված Միասնական կարծիքի մեջ: Տարբերություն չկա Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև: Սա ընդամենը տերմինաբանության հարց է:

–Վենետիկի հանձնաժողովն անընդունելի է համարում, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ փոխվում է կառավարությունը: Ինչո՞ւ եք դա անընդունելի համարում:

–Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը և ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ: Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը:

Այդուհանդերձ, անգամ խորհրդարանական որոշակի մեծամասնության կողմից նշանակված դատավորները այդ նույն մեծամասնությանը «շնորհակալ չլինելու պարտականություն ունեն»: Դա սկզբունքի հարց է, պրակտիկայում այս ապասինքրոնացմանը հասնելը դժվար է: Դա է պատճառը, որ մենք այն մոտեցումն ունենք, որ գոյություն ունենան այլ մեխանիզմներ, օրինակ՝ պետք է գործեն որակյալ մեծամասնության պահանջները՝ երաշխավորելու, որ գործող մեծամասնությունը գերիշխող դեր չունենա թեկնածուների ընտրության ու նշանակման հարցում»։