Իրաքում մեկ գիշերում ցույցերի հետեւանքով զոհվել է 13 մարդ
Իրաքյան Քերբելա քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ի գիշերը զոհվել է 13 մարդ, 865 հոգի վիրավորվել է։ Իրաքյան ուժայինները կրակ են բացել ցուցարարների ամբոխի վրա, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով Reuters-ին։
Միայն նախօրեին ցուցարարների եւ ուժայինների միջեւ փողոցային բախումների հետեւանքով Իրաքում մահացել է երկու մարդ, եւս 122-ը վիրավորվել է։ Դպրոցականներն ու ուսանողները անտեսել են իշխանությունների նախազգուշացումները եւ միացել ցուցարարներին, որոնք բողոքում են տնտեսության փլուզման եւ համատարած կոռուպցիայի դեմ։
Ողջ հոկտեմբերին Իրաքում զոհվել է 250 հոգուց ոչ պակաս։ Կառավարությունը Բաղդադում չդադարող զանգվածային բողոքների ֆոնին պարետային ժամ է մտցրել, որը գործում է կեսգիշերից։ Այդ հրամանագրից հետո շատ չանցած՝ շիա ազդեցիկ քարոզիչ Մոքթադա աս Սադրը կոչ արեց Իրաքում անցկացնել արտահերթ ընտրություններ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































