Էլիտար հարսանիք՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ
«Հրապարակը» գրում է. Շաբաթ օրը կայացել է արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքը: Փեսացուն դատախազության համակարգից է: Ծանոթացել են ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Հարսանիքը տեղի է ունեցել Prime Hall համալիրում, պսակադրության արարողությունը՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Մեր տեղեկություններով՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ չեն մասնակցել: Նվագել է Երվանդ Երզնկյանի նվագախումբը, երգել են այսօր ամենապահանջված երգիչներ Գարիկն ու Սոնան, Արամեն եւ Անդրանիկ Սարկավագը՝ «Գաթա» բենդով:Հարսանիքի հանդիսավարներն են եղել «Արմքոմեդիի» Սերգեյը եւ Woman`s Club-ի Տոման:
Անցած շաբաթ կայացել է նաեւ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու հարսանիքը։ Նրա հետ մի քանի տարի առաջ դժբախտ պատահար էր եղել՝ հրազենից վիրավորվել էր, բուժվելու ընթացքում երիտասարդը հիվանդանոցում ծանոթացել է բժիշկ-պրակտիկանտուհու հետ, սիրահարվել եւ ամուսնության առաջարկ արել։ Հարսանիքը կայացել է «Ֆլորենսում», մասնակցել են նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի