Միջազգային կառույցները կարձագանքեն. առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներն ու Հրայր Թովմասյանի հրաժարականի պարտադրանքն է, որը նախաձեռնել են իշխանությունները։
Հասկանալի է, որ ուժային կենտրոններն ու կառույցները չեն կարող անտարբեր մնալ այս ամենի առումով: Նրանք, կարծես, առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով»:
Օրերս, սակայն, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն արդեն իսկ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր մտահոգությունները հայտնելով Թովմասյանի անձի նկատմամբ տեղի ունեցած ոչ իրավաչափ գործողությունների մասով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կոշտ հայտարարությամբ հանդես կգա եւ իր կարծիքը կներկայացնի նաեւ Վենետիկի հանձնաժողովը, որն արդեն մեկ անգամ թեմայի հետ կապված որոշակի մեսիջներ էր հղել ՀՀ իշխանություններին։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Բրյուսելում նույնպես այս առիթով լուրջ անհանգստացած են եւ բավականին ուշադիր հետեւում են զարգացումներին:
Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ չի բացառվում՝ պաշտոնական Բրյուսելը նույնպես հանդես գա հայտարարությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի