ԻՊ-ն ունի նոր պարագլուխ
ԻՊ ահաբեկչական խմբավորումը՝ իր պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո նոր պարագլուխ ունի։ Ըստ Newsweek-ի, ահաբեկչական կառույցի ղեկավար է դարձել Աբուլլահ Քարդաշը, ով հայտնի է նաեւ հաջի Աբդուլլահ ալ-Աֆարի անունով։ Նշենք, որ դեռ այս տարվա օգոստոսին ալ-Բաղդադին անձամբ էր Քարդաշին նշանակել իր հաջորդ։ Նշենք, որ ալ-Բաղդադիի ոչնչացնման պահին նա ընդամենը սիմվոլիկ նշանակություն ուներ կառույցում եւ ոչ ավելին։

















































