Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Գալոյանի դոկտորական ատենախոսության նույնիսկ հիմնական առաջարկություններն են բառացի արտագրված, այդ թվում՝ որպես գիտական ՆՈՐՈւՅԹ ներկայացվածը

Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության նույնիսկ հիմնական առաջարկություններն են բառացի արտագրված, այդ թվում՝ որպես գիտական ՆՈՐՈւՅԹ ներկայացվածը: Հրապարակում ենք նաև ամբողջովին արտագրված հերթական ենթագլուխը:

Մենք մի քանի անգամ նշել էինք, որ այս անարդար, խտրական մոտեցմամբ և արտագրության փաստերը թաքցնելով Դ. Գալոյանի հովանավորողները հենց նրան են վնասում: Ակնհայտ է, որ Դ. Գալոյանը ևս չի գիտակցում, որ արդեն բոլորի համար պարզ դարձած փաստերը հերքելու հետևանքով ոչ միայն ավելի վատ դեպքեր են բացահայտվում, այլև նա ապացուցում է բոլորին, թե որքան անազնիվ են իր խոսքերը:

Եվ այսպես, Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության հերթական ենթագլուխը՝ 2.2.-ը, ամբողջությամբ արտագրված է 2004թ.-ին գրված հոդվածից՝ https://bit.ly/2JrfLxH, իսկ հղումը այդ սկզբնաղբյուրին բնականաբար բացակայում է: Բնական է, որ ամբողջությամբ արտագրելու դեպքում նույնիսկ հղումը չէր փրկի: Բայց սա դեռ ամենը չէ: Հոդվածի հեղինակների կողմից ներկայացված տնտեսական քաղաքականության ՉՈՐՍ առաջնահերությունները տիկին Գալոյանը վերագրել է իրեն, և, չբավարարվելով տվյալ ենթագլխի արտագրությամբ, նույնությամբ ներկայացրել է նաև եզրակացությունների բաժնում՝ որպես սեփական առաջարկություն:

Արտագրված հերթական ենթագլուխը մնացածի հետ միասին մաս առ մաս կներկայացնենք ինչպես հանրությանը, այնպես էլ համապատասխան օղակներին, սակայն այս պահին հրապարակում ենք ենթագլխի ամփոփիչ պարբերությունը, որպեսզի ամեն բան պարզ դառնա բոլորի համար:

Ինչպես տեսնում եք կից նկարից, այն ամբողջությամբ թարգմանված է վերոնշյալ հոդվածի համապատասխան հատվածից: Նկարում երևում է նաև, որ եզրակացությունների և առաջարկությունների բաժնում Դ. Գալոյանը այդ ՉՈՐՍ առաջնահերթությունը ներկայացրել է որպես սեփական առաջարկություն: Դեռ ավելին՝ 4-րդ առաջնահերթությունը, որն առնչվում է փոքր ծավալով բարձրարժեք ապրանքների արտահանմանը, ներկայացվել է որպես ատենախոսության գիտական ՆՈՐՈւՅԹ:

Մեզ այս պահին միայն մեկ հարց է հետաքրքրում.
ռուսական կուրսային աշխատանքներից և սիրողական այլ աղբյուրներից մեծածավալ «copy paste»-ների մի քանի տասնյակ դեպքեր,
արտագրություններ բակալավրի ուսանողների համար կազմված ուսումնական ձեռնարկներից,
«BlogNews»-ի հոդվածի ծայրից ծայր «copy paste» դոկտորական ատենախոսությունում,
պրոֆեսորի կոչման համար ներկայացված գրեթե բոլոր գիտական աշխատանքները՝ արտագրված,
դոկտորական ատենախոսության ամբողջությամբ արտագրված ենթագլուխներ, դոկտորական ատենախոսության արտագրված առաջարկություններ և գիտական նորույթ….
Այս փաստերը կարդացողները իսկապե՞ս մտածում են, որ կատարված մեծ անարդարությունից հետո հնարավոր է լինելու կոծկել դրանք և երբևէ լռեցնել արդարության համար պայքարողներին: Եթե այո, ապա դեռ շատ անակնկալներ են սպասվում:

Հ.Գ.
ԽԾԲ-ական կապերով մի խումբ անհատներ, որպես վերջին հույսի ստախոսություն, միտումնավոր կեղծ տեղեկատվություն են տարածում, թե մեր պայքարը կապված է նախորդ իշխանությունների հետ: Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, որ դա հիմարություն է և արվում է մեզ վարկաբեկելու նպատակով: Բայց եթե մի պահ ենթադրենք, որ մենք իրենց ասած «ռոբասերժականն» ենք կամ Բուլղարիայի ընդդիմադիր ուժերն ենք ներկայացնում... Դա Դիանա Գալոյանի արտագրության բացահայտ փաստերի հետ ի՞նչ կապ ունի:

ՀՊՏՀ ուսանողներ

pastinfo.am