Էմիրություններում «թռչող» տրամվայ են գործարկել
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի Հետազոտությունների, տեխնոլոգիաների և նորարարությունների այգում հոկտեմբերի 26-ին կայացել է Unicar ամենօրյա տրասնպորտայն միջոցի գործարկումը:
Ինչպես ներկայացնում է Business Emirates-ը, խոսքը SkyWay նախագծի փորձարարական փուլի իրագործման մեկնարկի մասին է: Այն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոց, որը նմանվում է «թռչող» տրամվայի:
SkyWayGreenTech ընկերությունն սկսել է երեք կախովի մայրուղիների շինարարությունը. դրանք նախատեսված են այգու տարածքում բեռներ և ուղևորների տեղափոխելու համար: Արդեն փորձարկումներ են իրականացվել կարճ տարածության վրա և շուտով կսկսվեն առավել հեռավոր տարածների փորձարկումները:

















































