Ռուսաստանում սկսվել է ադրբեջանցիներին «նեղացնողների» որս
Այս շաբաթ սկանդալ պայթեց ВБОН խմբի շուրջ։ Խմբի անվան հապավումը եթե թարգմանաբար բացեն, նշանակում է «Ի շահ համայն ժողովրդի»։ Խմբի անդամները ծնունդով ադրբեջանցիներ են, որոնք բռնի մեթոդներով պաշպանում ու տարածում են ավանդական արժեքներ։ Շարժումը սկսվել է դեռ 2016 թվականից Մոսկվայում, Պետերբուրգում եւ ռուսական այլ քաղաքներում։
Խմբի անդամները «որսում» են բոլոր նրանց, ովքեր բացասաբար են խոսել ադրբեջանցիների հասցեին ու ստիպում տեսախցիկի առաջ ներողություն խնդրել։ Շատերին էլ ծեծում են ու ենթարկում բտնությունների։ Իսկ ծայրահեղականներ հայտարարում են միայն նրանց, ովքեր քննարկում են քաղաքական հարցեր տարբեր զրուցարաններում /«Ներ մեծություն»/ եւ վարում տեսաբլոգներ /Եգոր Ժուկով/։

















































