Քրդերը հեռացել են թուրք-սիրիական սահմանից
«Սիրիական դեմոկրատական ուժեր» քրդական ջոկատները հեռացել են թուրք-սիրիական սահմանից։ Այս մասին հայտնում է «ՍԴՈՒ» /SDF/-ի մամուլի ծառայությունը։ Նրանց դիրքերը հանձնվել են սիրիական կառավարական ուժերի սահմանապահներին։
Ըստ «ՍԱՆԱ» լրատվական գործակալության հաղորդման, պաշտոնական Դամասկոսը ողջունել է քրդական ինքնապաշտպանական ուժերի այդ քայլը։ Նշենք, որ նման որոշում կայացվել էր հոկտեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ։

















































