Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

«Իսլամական պետության» ղեկավար Ալ Բաղդադիին հաջողվել էր գտնել նրա օգնականի շնորհիվ

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին հաջողվել է հայտնաբերել նրա գլխավոր օգնականներից մեկի շնորհիվ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչներին:


Գործակալության աղբյուրների համաձայն՝ Իսմայիլ Ալ Իթավին ալ Բաղդադիի 5 գլխավոր օգնականներից մեկն էր: 2006 թվականին նա միացել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը, իսկ 2008 թվականին ձերբակալվել ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից և բանտում անցկացրել չորս տարի: Դրանից հետո Ալ Բաղդադին Ալ Իթավիին առանցքային դեր էր վստահել, ներառյալ ԻՊ-ի հրամանատարների ընտրությունը:

Այս տարի համատեղ գործողության ընթացքում ամերիկյան, թուրքական և իրաքյան հետախուզական ծառայությունները գերեվարել էին ԻՊ-ի մի շարք կարևոր դեմքերի, ներառյալ չորս իրաքցիների և սիրիացիների, որոնք տեղեկություններ էին տրամադրել առ այն, թե որտեղ են հանդիպել Սիրիայում Ալ Բաղդադիի հետ, որից հետո հատուկ ծառայությունները կապվել են ԿՀՎ-ի հետ՝ այդ վայրում հետախուզության ավելի մեծ թվով աշխատակիցներ տեղակայելու նպատակով:


«2019 թվականի կեսերին մենք պարզել ենք, որ ալ Բաղդադին իր ընտանիքի և երեք ամենամոտ օգնականների հետ Իդլիբում գյուղից գյուղ է տեղափոխվում»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրը գրում է, որ դրանից հետո Իդլիբի շուկայում նկատել են օգնական Ալ Իթավիին և նրան հետևելով՝ բացահայտել են ալ Բաղդադիի բնակության վայրը:

«Այդ տեղեկությունները հաղորդվել են ԿՀՎ-ին, և նրանք արբանյակներ ու անօդաչու թռչող սարքեր են օգտագործել վերջին հինգ ամիսներին նրանց հետևելու համար»,- հայտնել է աղբյուրը:

Երկու օր անց Բաղդադին իր ընտանիքի հետ մեկնել է հարևան գյուղ, և, ըստ աղբյուրի, դրանք «եղել են նրա կյանքի վերջին պահերը»:

Հիշեցնենք, որ շաբաթ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին:

Ավելի ուշ ԻՊ առաջնորդի մահվան լուրը հաստատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նա (ալ Բաղդադին) մահացել է փակուղային թունելի մեջ մտնելով՝ ամբողջ ճանապարհին վնգստալով, լացելով ու գոռալով։ Այդ ժամանակ ճամբարի տարածքը մաքրվեց, մարդիկ կա՛մ հանձնվեցին, կա՛մ գնդակահարվեցին։ 11 փոքր երեխաներ դուրս են բերվել տնից և չեն տուժել։ Թունելում մնացել է միայն Բաղդադին և իր հետ տարել է իր երեք փոքր երեխաներին: Թունելի վերջին հասնելով՝ նա սպանեց իրեն ու իր երեք երեխաներին: Նրա մարմինը պայթյունից խեղվել էր»,- ասել է նա:

Ավելի ուշ հրապարակվել էր նաև ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածի տեսանյութը:

Image result for Baghdadi's aide was key to his capture - Iraqi intelligence sourcesImage result for Baghdadi's aide was key to his capture - Iraqi intelligence sourcesImage result for Baghdadi's aide was key to his capture - Iraqi intelligence sources