Հայաստանը մեծ ընտանիք է, որտեղ հենց շեմից զգում ես ջերմություն և խոհանոցի անուշ բույր
Ռուս լրագրող Կարինա Սալտիկովան կարծում է, որ աշնանը հանգիստը պլանավորելու հարցում պետք է ընտրել Հայաստանը, քանի որ այս ուղղությունը լավագույնն է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Պատմելով Հայաստան կատարած իր առաջին այցի մասին՝ Կարինա Սալտիկովան ասել է.
«Հայաստանը մեծ ընտանիք է՝ հարուստ սեղանով ու տնով, որտեղ հենց շեմից զգում ես ջերմություն և խոհանոցի անուշ բույր»:
Նա խոսել է նաև Երևանի մասին ու նշել, որ այն «ծնողների ու երեխաների քաղաք է, որտեղ ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում»:

















































