Երեւանցիներ՝ գիշերը լավ ծածկվեք եւ մի մոռացեք ավտոմեքենաների մասին
Փետրվարի 3-7-ը Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս եւ հաջորդ գիշերը Երեւանի ցածրադիր շրջաններում սպասվում է -23-25 աստիճան ցուրտ: Այնպես որ, գիշերը քնելուց մի լավ ծածկվեք եւ ուշադիր եղեք, որ ավտոմեքենայի ջրերը չսառեն, հաջորդ առավոտյան նյարդային վիճակներից եւ մրսածությունից խուսափելու համար:

















































