Էրդողանն ընդունել է Թրամփի հրավերը և մտադիր է նոյեմբերին այցելել ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 13-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Պարոն Թրամփը շատ անկեղծ է իմ նկատմամբ, միշտ շատ ազնիվ է: Իհարկե, մենք կպատասխանենք հրավերին և պատվիրակությամբ ԱՄՆ կմեկնենք նոյեմբերի 13-ին»,- նշել է Էրդողանը:
ԱՄՆ նախագահն Էրդողանին հրավեր էր ուղարկել դեռևս հոկտեմբերի սկզբին, սակայն հետագայում նշվել էր, որ հանդիպումը հնարավոր է չկայանա:

















































