Լուվրի թանգարանի կայքը «պայթել» է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը
Վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը ցուցահանդեսի տոմս գնելու ցանկություն ունեցող անձինք «պայթեցրել» են Լուվրի թանգարանի կայքը, գրում է Le Figaro-ն:
Ցուցահանդես այցելելու համար Լուվրի տոմսարկղից տոմսեր գնելն անհնար է. անհրաժեշտ է դա անել նախօրոք՝ առցանց հարթակում: Ցուցահանդեսի տոմս է հասցրել գնել ավելի քան 260 հազար մարդ: Բացման օրը կայքում այցի ժամանակն ընտրելիս կարելի էր տեսնել հետևյալ գրությունը՝ «Սպասողների թիվը սովորականից ավելին է: Ձեր հարցումը կկատարենք առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Նույն իրավիճակը ստեղծվել էր հունիսի 18-ին՝ տոմսերի նախնական վաճառքի ժամանակ:
Հիշեցնենք, որ Լուվրի թանգարանը, որտեղ պահվում է Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, հինգշաբթի բացել է դռներն այցելուների առաջ՝ հնարավորություն տալով դիտել Վերածննդի դարաշրջանի ավելի քան 160 ստեղծագործություն, որոնցից ոմանք ժամանակավորապես Փարիզ են տեղափոխվել բրիտանական թանգարանից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը