Եվրոպայում Հայաստանին մի՛ վատաբանեք
«Հրապարակ»-ը գրում է․
Մի վատ ավանդույթ հաստատեց Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, որն ուշիմ աշակերտի նման ընդօրինակում են թիմակիցները՝ կառավարության անդամներից մինչեւ պատահականորեն մանդատ ստացած վերջին պատգամավորը։ Նա շուրջ մեկուկես տարի է՝ իր ցանկացած ելույթ սկսում է հեղափոխության գովերգումով եւ ավարտում տարբեր կառույցներին ու անձանց ուղղված հայհոյանք-բանադրանք-բամբասանքով։ Ստրասբուրգում գտնվող Արարատ Միրզոյանն էլ երեկ հանդես է եկել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում եւ տառացիորեն կրկնել Փաշինյանի նախորդ ելույթները՝ ե՛ւ կառուցվածքի, ե՛ւ ասելիքի առումով։
Նախ երախտագիտություն՝ ելույթի հնարավորության համար, ապա պատմական էքսկուրս դեպի 2018 թվական եւ «ոչ բռնի, խաղաղ հեղափոխության» բերած հրաշալիքների թվարկում, որոնք ընթերցելիս ակամայից «իյա իրո՞ք» հայտնի բացականչությունն ես հիշում։ Ահա, ելույթից մի հատված․ «Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային, ընտրությունների արդյունքների կեղծման մղձավանջային շրջափուլին»։ Պարզվում է՝ իրենք «էական բարեփոխումներ են իրականացրել» բոլոր ոլորտներում։ Եվ վերջում դատարանների ու մասնավորապես՝ ՍԴ-ի վարկաբեկում ու վատաբանում եվրոպական ամբիոնից․ «Որոշ անձինք դատական համակարգում չեն վերափոխվել», չնայած, «ունենալով քաղաքական շահագրգռվածություն ու փոխկապակցվածություն կոռումպացված եւ հակաժողովրդավարական ուժերի հետ, ամբողջովին մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից 1 տարի առաջ»:
Իսկ ՍԴ-ն, ըստ ԱԺ նախագահի, վտանգ է ներկայացնում ժողովրդավարական արժեքների համար եւ «ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ»: Տհաճ ելույթ, տհաճ պահվածք»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի