Փակ նիստ. ՔՊ-ականներին խիստ նկատողություն է տրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաեւ քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: Բանն այն է, որ վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստում բացակաների հարցը շատ խիստ է դրվել` ասելով, որ այլեւս պետք է բացակայելը բացառել, քանի որ նիստերի ընթացքում կարեւոր որոշումներ են կայացվում, եւ բոլորի ներկայությունը պարտադիր է: Ըստ այդմ, բացականերին շատ խիստ նկատողություն է տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի