Ի՞նչ է հայտարարագրել ավելի վաղ հայտարարագիր չներկայացնելու համար տույժի ենթարկված պաշտոնյան
«Փաստ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Այվազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Այվազյանը 2018թ. հարկային տարում 3 373 683 ՀՀ դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց:
2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 18 360 000 ՀՀ դրամ, 52 600 եվրո և 63 400 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 18 840 000 ՀՀ դրամ, 51 400 եվրո և 63 400 ԱՄՆ դոլար:
2018 թվականին աշխատավարձից գոյացած եկամուտների հանրագումարը կազմել է 4 018 613 ՀՀ դրամ:
Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշված է 3 373 683 ՀՀ դրամ եկամտի մասին, որը պաշտոնյան ստացել է բնամթերքի տեսքով: Հավելենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ա. Այվազյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշում էր կայացրել:
Նշանակվել էր 200 000 դրամի չափով տուգանք, քանի որ նա չէր ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը»:
Մանրամասենրը՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի