Բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի:
Մեր տեղեկություններով` հիմնական անհանգստության ալիքը հենց այստեղ է, որովհետեւ միայն այս տարվա ընթացում դեպքեր եղան, երբ զինվորները զորամասում ունեցած խնդիրների պատճառով հակառակորդի կողմն անցան կամ էլ հակառակորդի սահմանում ինքնասպան եղան: ՊՆ մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչությունում պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի:
Մեր տեղեկություններով` Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննության նախնական տվյալներով` զինվորը որեւէ խնդիր չի ունեցել զորամասի հետ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նրա հարազատները ինչ-որ բան են թաքցնում, որովհետեւ նրանք այդքան էլ պատրաստակամ չեն իրենց հետ համագործակցել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի