Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է. Տիգրան Գալստյանը դիմել է բոլոր ֆրակցիաներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո: Պարզվում է` Վիքիպեդիայի համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, ով այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն: Որքա՞ն գումար է տրամադրել ԱԺ-ն այդ գործի համար՝ չկարողացանք ճշտել։
Պատգամավորներին անմահացնող լուսանկարիչներն ասացին` անվճար ենք անում։ «Մենք կամավորական հիմունքով ենք աշխատանքը կատարում՝ Վիքիպեդիայում խմբագրական բլոկներ ունենք»: Հրաժարվողներ կա՞ն։ «Ոչ, մեկ-մեկ ասում են` տեսքներս լավ չի` վաղը նկարեք»:
Ի դեպ, ըստ էության, ԱԺ պատգամավորների, հատկապես «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որեւէ բան չի ունենա Վիքիպեդիայում ներկայացնելու, որովհետեւ անցած ուղի, աշխատանքային կենսագրություն չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի