Ձերբակալել են «Հյուսիս-Կովկասյան առողջարանների» նախկին ղեկավարին
Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, Հյուսիս-Կովկասյան առողջարանների նախկին տնօրեն Ահմեդ Բիլալովը։ Բիլալովը ձերբակալվել է իր տանը՝ Մայամիում, ամերիկյան իմիգրացիոն ծառայությունների կողմից։
Miami Herald-ի փոխանցմամբ, նա ապրել է Սաննի-Այլզ-Բիչում, կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ։
Վաշինգտոնում «Ինտերպոլի» ներկայացուցիչը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե արդյոք ծանուցում իրականացվել է առ այն, որ Բիլալովը հանդիսանում է արդարադատությունից թաքնվող անձ։

















































