Ռուսաստանում միգրանտների գրանցման հարցը հնարավոր է պարզեցվի
Օտար պետությունների քաղաքացիները, ովքեր բնակարան կգնեն Ռուսաստանի տարածքում, հնարավոր է կարողանան այդ բնակարանում գրանցել իրենց ազգականներին կամ երկրացիներին։ Համապատասխան օրինագիծը շրջանառության մեջ է դրվել ՌԴ Պետդումայում՝ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերի Կոմիտեի կողմից։
Ներկայումս իրենց բնակարանում գրանցելու թույլտվություն ունեն միայն օտար պետության քաղաքացի եւ Ռուսաստանում ապրող ու աշխատող բարձր մասնագիտացած մասնագետները։ Նախապայման կհանդիսանա այն, որ գրանցվածները մշտապես բնակվեն այն բնակարաններում, որտեղ գրանցվել են, այլապես գրանցողը կարող է ենթարկվել պատասխանատվության՝ կեղծ գրանցում իրականացնելու համար։

















































