«Կսպասենք հաջորդ քայլին». ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին եւ չի միանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացված վիճահարույց հայտարարությանը, որը հեղինակել էին մի խումբ պատգամավորներ՝ ի դեմս Մարիա Կարապետյանի։
ԲՀԿ-ականներն ասել են, թե այն ամենը, ինչ ընդգրկել են հայտարարության տեքստում, Սահմանադրությունն արդեն նախատեսում է։ Խոսքը սահմանադրորեն պաշտպանված իրավունքների հիշատակման մասին է։
Ուստի իրենք կսպասեն իշխանականների հաջորդ քայլին՝ նախագծի մշակմանը, միայն դրանից հետո կքննարկեն նախագծին միանալու հարցը կամ գուցե իրենք էլ որոշեն իրենց տարբերակը ներկայացնել։
Ուշագրավ է, որ «Իմ քայլում» էլ ստորագրելու մեծ եռանդ չի դրսեւորվում՝ Մարիա Կարապետյանը մեր լրագրողին հայտնել է, որ 20 պատգամավոր է ստորագրել դրա տակ։ ԼՀԿ-ում էլ ասել են՝ տեքստը կուսումնասիրենք, կարծիք կհայտնենք, բայց դեռ լռում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի