Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

«Ես չգիտեմ՝ արդյոք, եթե ես լինեի նրա փոխարեն, կդիմանայի՞ այդ փորձություններին». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ 168.am-ը զրուցել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այսօրվա գրառման ու օրախնդիր այլ թեմաների մասին:

– Արժանահավա՞տ են արդյոք Ձեզ համար ԱԺ աշխատակազմի նախագահի տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության հիմքերը:

– Արդեն ես վստահաբար կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ աներևույթ, ներեցեք, «առերևույթ» քրեական հետապնդում է իրականացվում: Մի կողմից, կարծես թե ունենալով գործառութային անձեռնմխելիություն՝ անձամբ Հրայր Թովմասյանի նկատմամբ չի այդ քրեական հետապնդումը, բայց մյուս կողմից՝ սա ըստ էության քրեական հետապնդում է հենց Հրայր Թովմասյանի հանդեպ: Երբ Հրայր Թովմասյանը «չհանձնվեց», հետապնդումներ սկսվեցին նրա մերձավորների նկատմամբ: Հետաքրքրականն այն էր, որ, այս ամենը սկսվեց ինչ-ինչ քրեական գործերով, բայց… անընդհատ շեշտվում էր, որ մեղադրյալները Հրայր Թովմասյանի սանիկներն են: Եվ այս ամենը ներկայացվում էր «դեմքի խելոք» արտահայտությամբ, այսինքն՝ քրեական գործի շրջանակներում «պատահականորեն» պարզվեց, որ նրանք Հրայր Թովմասյանի սանիկներն են: Հետո անցան ընտանիքի անդամներին, իսկ երբ Հրայր Թովմասյանը կրկին մնաց աննկուն, անցան Բաբայանին ու Բաբլոյանին: Ուղղակի նույնիսկ մեղադրանքն է ծիծաղելի՝ իշխանության յուրացում: Այս ամենը հետևողական հետապնդում է Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ և փորձություն:

Ես չգիտեմ՝ արդյոք, եթե ես լինեի նրա փոխարեն, կդիմանայի՞ այդ փորձություններին, հատկապես, երբ դրանք առնչվում են նրա մերձավորներին և ծանոթներին: Սա, իհարկե, քրեական իրավունքի տեսակետից կարող է երկրորդական թվալ, որովհետև կարող են օրենքի պահանջ վկայակոչել, բայց երբ Արա Բաբլոյանին վիրահատությունից հանում, բերում են ՀՔԾ, ի՞նչ անվանես այս երևույթը: Մի՞թե, այսպես կոչված, «հանցագործություն» բացահայտելն այդքան հրատապ էր, և մի՞թե Արա Բաբլոյանը կթաքնվեր: Ես համարում եմ, որ այստեղ այլևս լռել չի կարելի:

Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է ոչ միայն՝ Հրայր Թովմասյանի, այլև՝ այն անձանց նկատմամբ, ովքեր կամ նրա մերձավորներն են, կամ լինելով «նախկին, կոռումպացված» իշխանությունների հետ կապված անձինք՝ համարձակվում են քննադատել նոր իշխանությանը:

– Երեկ պիտի տեղի ունենար Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման դեմ բերված բողոքի քննությունը, որը պետք է քննարկվեր անհապաղ, սակայն Արսեն Բաբայանին դատական նիստերի դահլիճ չբերեցին, և, ինչպես հետո նկատեց վերջինիս պաշտպան Երվանդ Վարոսյանը, դատարանը քննության չառավ իրենց բողոքը, ինչի իրավունքը չուներ, որովհետև հավանաբար նախաքննական մարմնից տեղեկություն ուներ, որ այսօր նրանք կալանքի միջնորդություն են ներկայացնելու: Սա Դուք մարդու իրավունքների խախտում չե՞ք դիտարկում:

– Ես մի փոքր ձեռնպահ կմնամ «մարդու իրավունքների խախտում» տերմինից: Այստեղ ես մի քիչ ավելի լայն կասեմ. Ներեցեք, համեմատության համար, բայց երբ Անդրեյ Սախարովը խոսում էր, նա հո ի պաշտոնե մարդու իրավունքների պաշտպա՞ն չէր և չէր խոսում մարդու իրավունքներից: Սա այն դեպքն է, երբ իրեն քաղաքացի համարող ցանկացած անձ պետք է այս ամեն ինչի մասին խոսի, որովհետև սա արդեն շատ վտանգավոր զարգացումների է տանում: Եվ երեկվա բողոքարկման այս դեպքը, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված դեպքը, երբ դատավորը դեռ խորհրդակցական սենյակում՝ արդեն համապատասխան ստորաբաժանման ծառայողները եկել էին նրա հետևից: Այսինքն՝ գիտեին, որ կալանքի որոշում է լինելու: Ահա ձեզ դեպի դատարանների անկախություն հռչակած Հայաստանի իշխանությունների վարմունքը:

– Այսինքն՝ Դուք չեք հավատում վարչապետի այն պնդմանը, որ դատարաններն այսօր բացարձակապես ազատ են:

– Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, որ Հայաստանի որևէ իշխանություն, որքան որ իշխանափոխություն է եղել, երբևէ չի ասել, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն: Ես ամբողջն այս համատեքստում եմ տեսնում, որովհետև ոչ թե պետք է խոսքերին հավատալ, այլ, թե ինչպես են գործում դատարանները:

– ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը վերջերս, ի պատասխան այն մեղադրանքների, թե ինքն աշխատանքի չի հաճախում, բայց բավականին բարձր աշխատավարձ է ստանում ու օգտվում է ՍԴ դատավորին օրենքով հասանելիք բոլոր արտոնություններից, ասաց, որ ՍԴ-ում երբևէ որևէ իրավաչափ նիստ տեղի չի ունեցել, որին ինքը չի մասնակցել: Այդ դեպքում հակասություն չկա՞. Ինչո՞ւ էր ինքը ձգտում դառնալ ՍԴ դատավոր ու նույնիսկ իրեն ՍԴ նախագահ հայտարարեց:

– Պատկերացրեք, որ ՍԴ մեկ այլ անդամ կամ դատավոր (թույլ տվեք օգտվել հայտնի բառախաղից) նույն ձևով, ինչպես Վահե Գրիգորյանը, չմասնակցեր որևէ նիստի, չունենար ու չկատարեր որևէ հանձնարարություն և օգտվեր այդ բոլոր արտոնություններից, ինչ կկատարվեր նրա հետ:

– Իսկ ի՞նչ կկատարվեր:

– Շարունակությունը թողնում եմ Ձեր երևակայությանը:

– ՍԴ-ն իրավասություն ունի այս կազմով այս հարցին ընթացք տալ, ինչո՞ւ չի քննում այդ հարցը:

– Դժվարանում եմ պատասխանել: Ճիշտ կլինի այդ հարցը տալ ՍԴ անդամ-դատավորներին, բայց կարող եմ ենթադրել, որ եթե փորձեն գործին ընթացք տալ, հերթական անգամ նրանց նկատմամբ «հուժկու հարձակում» կլինի:

– Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ չընդունեց, իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդումը հանցագործության մասին, որի հիմքով էլ հենց հարուցվեց այս քրեական գործը: Ձեզ համար բերված բողոքի հիմքը հավատ ներշնչո՞ւմ է:

– Ես մի առիթով այդ մասին ասել եմ, որ, իհարկե, մասշտաբները համեմատելի չեն, բայց այսօր Արման Բաբաջանյանը կատարում է նույն դերը, ինչ 1930-ականներին կատարում էր Նաիրի Զարյանը:

– Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ծավալուն գրառում էր կատարել, որում հանգամանորեն խոսում էր Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» ձերբակալության, հիվանդությունների, նրա կալանքից ազատման, կրկնակի փորձաքննության, կրկնակի կալանավորման ու խնդրին առնչվող այլ հանգամանքների մասին: Դուք այս գործընթացներին ու իրադարձություններին, վստահ եմ, քաջածանոթ եք: Արփինե Հովհաննիսյանի գրառումից ի՞նչ հետևությունների հանգեցիք:

– Պատկերացրեք, որ Արփինե Հովհաննիսյանի այդ բացահայտումները հրապարակված լինեին «Ժամանակ» թերթում: Դա ի՞նչ կնշանակեր: Դա կնշանակեր, որ և Արթուր Դավթյանի, և կալանքը տված դատավոր Արթուր Մկրտչյանի, ով այսօր Ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար) գլխին սև ամպեր են կուտակվում, և շուտով ԱԱԾ աշխատողները նրանց կայցելեն, և Հատուկ քննչական ծառայությունը նրանց նկատմամբ գործ կհարուցի:

Բայց քանի որ դա «Ժամանակ» թերթում չի հրապարակվել, և Արփինե Հովհաննիսյանը «մերժված» անձ է այսօրվա իշխանությունների կողմից, սա ուղղակի հերթական ազդակը կլինի այդ անձանց, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար՝ ավելի հնազանդորեն ծառայելու իշխանություններին, չնայած դժվար է պատկերացնել առավել հնազանդորեն ծառայելը:

– Անկախ Հայաստանի պատմության ընթացքում Դուք հիշո՞ւմ եք դեպք, երբ մի քանի ամսվա ընթացքում որևէ պաշտոնյայի իրար հետևից շնորհվեին բարձրագույն զինվորական կոչումներ: Խոսքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության նախ՝ երրորդ, ապա՝ երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին է: Մտաբերո՞ւմ եք էլի դեպքեր, երբ գեներալ-մայորից գեներալ-լեյտենանտ ճանապարհը մոտ երեք ամիս տևի:

– Անկեղծ ասած, չեմ հիշում: Դժվարանում եմ պատասխանել, բայց ենթադրում եմ, որ դժվար թե եղած լինի: Նույնիսկ կարծում եմ, որ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունների բարեհաճությունը վայելած գեներալ Մանվել Գրիգորյանը կերազեր այդքան արագ կոչումներ ստանալ: