Իշխանության «ֆեյքաբուծարանը»՝ Մոսկովյան փողոցում
«Փաստ»-ը գրում է․
««Ֆեյքերի», դրանցով աջակցող երևակայական թիմի իմիտացիա ստեղծելու թեմայի մասին հաճախ է խոսվում։ Բնականաբար, «ֆեյքացավից» ձերբազատված չէ նաև իշխանական թիմը, ինչը հաճախ ձևավորում է իրականության հետ աղերսներ չունեցող պատկեր, որին ժամանակի հետ սկսում են հավատալ հենց իշխանությունները:
Թերթին այս առումով մի հետաքրքիր տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի, իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում։ Թերթի զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդուն աշխատանքի տեղավորելու նպատակով իշխանավորներից մեկը միջնորդել է և տվել Մոսկովյան փողոցի վրա գտնվող այդ գրասենյակի հասցեն։
Երիտասարդը տեղում հասկացել է, որ իր գործը լինելու է «ֆեյք քշելը». տեղում աշխատանքները կոորդինացնող անձնավորությունն ասել է, որ էջը վարելու սկզբնական փուլում պետք է միայն «ընկերներ» հավաքագրի, յուրաքանչյուր նոր ընկերը գնահատվում է 1000 դրամ։
Ի դեպ, հավելենք, որ երիտասարդն այդ աշխատանքից հրաժարվել է՝ հայտնելով, որ դա այն չէ, ինչի համար ինքը տարիներ շարունակ ուսում է ստացել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի