Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարեւոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը:
Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Իգիթյանը չէր մասնակցել՝ պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, որից հետո ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել հեռացնել նրան հայկական պատվիրակությունից: Արդյոք այդպե՞ս է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցը պարզել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովից: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ իրենք հենց այդ նստաշրջանի օրերին են հրապարակային հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից փորձել պարզել, թե ինչու է քվեարկությունը նման կերպ եղել, իսկ Իգիթյանի հետ զրուցելու ցանկություն չի էլ եղել:
«Այդ հարցով պետք է որոշում կայացնի հենց հայկական կողմը: Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի