Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ «Փաստ» թերթի՝ իշխանությանը մերձ աղբյուրի, ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։
Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» եւ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։
Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկողն սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Այդուամենայնիվ, Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրեով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։ Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու, եւ տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել եւ ազատել են աշխատանքից։
Մեր աղբյուրը նաեւ հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների եւս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին եւ Շարլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռեւս արդյունքներ չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի