Ինչն է ավելի վտանգավոր սրտի համար՝ հանգստյան օրերին շա՞տ, թե՞ամեն օր չափավոր խմելը
Ալկոհոլային խմիչքների օգտագործման ռիթմը կարող է բարձրացնել սրտի աշխատանքի ռիթմի ծանր խախտումների առաջացման հավանականությունը։ Սա պարզել են EP Eurospace ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները։
Կորեական համալսարանի բժշկական քոլեջի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ շողացող առիթմիա կամ նախասրտի ֆիբրիլյացիա ավելի շուտ կզարգանա այն մարդկանց մոտ, որոնք ամեն օր խմում են (նույնիսկ եթե քիչ), քան հանգստյան օրերին հարբել սիրողների մոտ։
Դա նշանակում է, որ օրական 1-2 «դրինքի» (12-24 գ մաքուր ալկոհոլ) օգտագործումը առիթմիայի զարգացման վտանգն ավելի է մեծացնում, քան հանգստյան օրերին հարբեցողությունը։
Շողացող առիթմիան սրտի ռիթմի առավել տարածված խախտումն է։ Այն 5 անգամ բարձրացնում է ինսուլտի զարգացման վտանգը։ Դրա ախտանիշների մեջ են մտնում հաճախացված կամ ոչ պարբերական պուլսը, շնչարգելությունը, հոգնածությունը, կրծքավանդակի ցավերը եւ գլխապտույտը։
Նախորդ հետազոտությունները արդեն գտել են ալկոհոլի եւ շողացող առիթմիայի միջեւ կապը՝ շաբաթական յուրաքանչյուր 12 գ ալկոհոլի հետ վտանգը 8 տոկոսով բարձրանում է։ Սակայն մինչ այժմ պարզ չէր, թե որն է վտանգավոր՝ շատ եւ հազվադեպ, թե քիչ եւ պարբերաբար խմելը։
Նոր հետազոտությունում գիտնականները ուսումնասիրել են մոտ 10 մլն մարդու տվյալներ եւ պարզել են, որ ամեն օր խմող մարդկանց մոտ առիթմիայի զարգացման վտանգն ավելի մեծ է, քան հետազոտության մյուս մասնակիցների մոտ։ Ամենափոքր վտանգը եղել է նրանց մոտ, ովքեր շաբաթը միայն մեկ անգամ են խմել, նույնիսկ եթե նրանք այդ մեկ անգամը շատ՝ ավելի քան 60գ մաքուր ալկոհոլ են օգտագործել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը