Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Իրականություն՝ ոչնչի մասին

Փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է

2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ եւ ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որպեսզի նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։
2018-ի որակից նույնպես բան չի մնացել։ Երեւանի փողոցներն իրենով հեղեղած՝ ազնիվ ու հավատով լի ուսանողության, երիտասարդության որակյալ զանգվածն այլեւս դաշտում չի երեւում։ Նրանք ճնշող մեծամասնությամբ հետ քաշվեցին, մի մասը կոտրվեց ու շարունակում է մտածել երկրից հեռանալու մասին։ Նրանց տեղը շատ արագ լցրեցին կոմֆորմիստները, 90-ականների մնացորդները եւ երբեք սեփական կարծիք չունեցող հոծ խմբերը։

Եվ կա իշխանություն, որն ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է. դա իշխանության նեղ խումբն է։ Կան մեկ մարդու սպասարկման բրիգադներ՝ ԱԺ, խմբակցություն (խմբակցություններ), կուսակցություն (կուսակցություններ), կառավարություն, իրավապահներ, դատարաններ եւ այլն։ Սա իշխանություն է՝ ինքն իր համար։ Այն այս պահին հաշվետու չէ ոչ մեկին եւ ամբողջությամբ վայելում է այդ հնարավորությունը, բայց այն այս պահին ադեկվատ չէ՝ ապագա ռիսկերի գնահատման առումով։


Անհասկանալի վիճակ

Շատ դժվար է գրագետ գնահատական տալ Հայաստանի իրականությանը։ Զգացմունքային՝ կարելի է, բայց դա սուբյեկտիվ է։ Սառը հայացքով՝ Հայաստանում իրականություն է ոչնչի մասին։ Հայաստանում ոչինչ չի կատարվում. ոչ մի բարդ թեմա չի դրվում քննարկման, ոչ մի կարեւորագույն խնդիր չի նշմարում իր լուծումը, ոչ մի բաց խոսակցություն հասարակության մեջ չի սկսվում, եւ բարդ թեմաները դարձյալ մնում են որպես կա՛մ տաբու, կա՛մ մանիպուլյացիայի առարկա։ Երբ 1.5 եւ ավելի տարիներ առաջ հասունանում էր փոփոխության պահանջը, հիմքում սա էր՝ բացել թեմաները, որքան էլ դրանք ցավոտ լինեն, ստանալ մասնակցային հասարակություն եւ ինտենսիվ փնտրել լուծումներ։

Մեծ հաշվով, Հայաստանում ոչինչ չի կատարվում, եւ սա է ամենամեծ ռիսկը։ Սա դժվար է ֆիքսել օրվա ռեժիմով, քանի որ աղմուկը շատ է, եւ դա ակտիվության տպավորություն է ստեղծում։ Մեր այսօրվա կենցաղը (կամ՝ պետական լրահոսը) քրեական գործեր, դատեր, լայվեր, բազմապիսի PR ակցիաներ, իրական կյանքի սուբլիմացիան են՝ իրական գործերի փոխարինիչները։ Դրանք պետության կենսագործունեության համար եւ պետության օրակարգի առումով զրոյական նշանակություն ունեն։

Կարելի է, իհարկե, ասել, որ ամեն ժողովուրդ արժանի է իր հեղափոխությանը, բայց դա էլ պատասխանատու եւ ազնիվ մոտեցում չէ. այդպես կարելի է ասել էմիգրացիայից։ Գնահատականներ տալը, համեմատություններ անելը, նախազգուշացնելն արդեն բավարար չեն։ Դրանց փուլն անցավ։ Լուծումներ են պետք, լուծումների առաջարկներ եւ դրանց հասնելու ճանապարհ։

Դարձյալ՝ սոլիդ իշխանության մասին

Այլ ելք՝ խուսափելու համար անդառնալի կորուստներից ու պատմական ողբերգություններից, այլեւս չկա։ Հայաստանում պետք է ձեւավորվի սոլիդ իշխանություն։ Հայաստանում չպետք է լինի կուսակցական ռեւանշ, եւ Հայաստանում չպետք է լինի մեկ մարդու ատրակցիոն։
Սոլիդ իշխանության ռեսուրսը հստակ է՝ իշխանության միջի ողջախոհ անհատներ եւ շրջանակներ, իշխանությունից դուրս՝ նույնպիսի մարդիկ եւ շրջանակներ։ Կուսակցական, քաղաքական այսօրվա տոտալ արժեզրկման, դեֆոլտի պայմաններում այլ տարբերակ ուղղակի չի մնում։ Այս ամենը, իհարկե, վերաբերում է խաղաղ պայմաններին։ Պատերազմական պայմաններում լրիվ այլ տրամաբանություն է լինելու։

Իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս գտնվող սոլիդ անհատներն ու շրջանակները համատեղ պետք է ձեւավորեն սոլիդ իշխանությունը, որի պատմական առաքելությունը չափազանց մեծ է։ Սա կարող է լինել ժամանակավոր, անցումային իշխանություն, բայց, անկախ դրանից, դա կլինի այն իշխանությունը, որն իր կատարած աշխատանքի ծավալի եւ որակի առումով Հայաստանի պատմության մեջ կունենա բացառիկ նշանակություն։ Մենք պետք է դուրս գանք տոտալ նիհիլիզմի վիճակից։

Աշխարհի քարտեզի մեր հատվածում արագ տեմպերով փոփոխություններ են գնում։ Մի կողմից՝ Ալիեւների ընտանիքը գնում է նկատելի ռեֆորմների՝ միաժամանակ ավելացնելով ռազմական ծախսերը, մյուս կողմից՝ երկրում ուժեղանում են հակաալիեւյան տրամադրությունները։ Սա անկանխատեսելի զարգացումների ահռելի պոտենցիալ է։ Թուրքիայում սրընթաց ուժեղանում են ազգայնական եւ պանթուրքիստական տրամադրությունները, որոնք Հարավային Կովկասի համար ունեն այլ, մեզ համար խիստ վտանգավոր պատկերացումներ, քան անգամ Էրդողանը։ Ռուսաստանում Պուտինն աստիճանաբար մոտենում է սեփական խնդրին՝ ինչ-որ կերպ վերարտադրության կամ իրավահաջորդության, ինչը նոր, դժվար հաշվարկելի սցենարների աղբյուր է՝ մեզ համար կրկին հստակ ռիսկերով։

Ի՞նչ ենք անում մենք. կորցնում ենք ժամանակ։ Ինչո՞վ ենք զբաղված մենք. մեծ հաշվով՝ ոչնչով։ Այս փուլը Հայաստանը պետք է օգտագործեր անվտանգության մակարդակի բարձրացման եւ մեծ տեմպով, գրագետ քայլերով՝ երկրի մոդեռնիզացիայի համար։ Ցավոք՝ չենք անում։ Շատ կարեւոր է արձանագրել, որ 2018-ի համընդհանուր պահանջը դեռ օրակարգում է՝ փոփոխություններ։ Այդ պահանջը լուծում չի ստանում։ Այդ պահանջը ռացիոնալ ծրագրերի տեսք չի ստացել։ Եվ այդ պահանջի վրա իշխանության եկած, թվում էր՝ ռեֆորմիստական թիմը 1.5 տարում վերածվեց դասական չինովնիկական խավի։ Հետեւաբար՝ փոփոխությունների պահանջը նույնքան սուր է, եւ փոփոխությունների ունակ իշխանության պահանջը՝ միակ լուծումը։

Ո՞րն է սոլիդ իշխանության հիմնական առաքելությունը․

1. Նոր պատերազմի բացառում

2. իրավիճակի կայունացում. պետությունը կազմաքանդող պրոցեսների դադարեցում (այդ թվում՝ պատժիչ ուղղորդվող դատաիրավական մեքենայի կանգնեցում, արտաքին ազդեցության դիմակայում)

3. երկրում հաշտեցման եւ ներքին համերաշխության մթնոլորտի հաստատում

4. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ վստահության կտրուկ աճի ապահովում։ ԵՄ եւ ԱՄՆ հետ իրատեսական օրակարգի ձեւակերպում, այդ շրջանակներում աշխատելու ուղերձներ

5. նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք, Սահմանադրական փոփոխություններ

6. նոր ընտրությունների կազմակերպում։

Կարող է ծագել բնական հարց. ինչո՞ւ հենց այս կետերը։ Իրականում մենք 1.5 տարի առաջ այլ օրակարգ պետք է ձեւակերպած լինեինք՝ այն օրակարգը, որի առանցքը պետության մոդեռնիզացիան էր՝ հանրային կյանքի, տնտեսության եւ բոլոր ոլորտների։ Սա պահանջում էր լրիվ այլ պատկերացումներ, լրիվ այլ ընթացք, լրիվ այլ ինտելեկտուալ ռեսուրս եւ լրիվ այլ մթնոլորտ։ Մենք սա տապալել ենք։ Եվ այսօր ուղղակի հնարավոր չէ այսօրվա իրավիճակից միանգամից անցում կատարել այդ հիմնական օրակարգին։

Պետությունների կյանքում լինում են անհնար պահեր։ Մեզ մոտ այսօր այդպիսի վիճակ է։ Այսօրվա մթնոլորտի եւ թիմերի պայմաններում հնարավոր չէ այս իրականությունից միանգամից անցում կատարել զարգացման փուլ։ Պետք են լինելու միջանկյալ լուծում, միջանկյալ փուլ։ Սոլիդ իշխանության առաջին կետը՝ թույլ չտալ պատերազմ, անկյունաքարային է. սրա տապալման դեպքում մնացած ամեն ինչն անիմաստ է։ 2, 3, 4 կետերն այս խնդրի լուծմանն են ուղղված։ Այսօրվա վերնախավը չի պատկերացնում, թե ի՛նչ է իրենից ներկայացնելու առաջիկա հնարավոր պատերազմը՝ դրա ծավալները, կորուստների եւ ավերածությունների չափը, հետեւանքները։ Ցավոք, սա չի պատկերացնում նաեւ «սոցցանցերի սերունդը»։ Ոչ մի ռոմանտիկա չի լինելու, հաղթանակի դեպքում՝ հաղթանակի բերկրանք չի լինելու։ Փոխարենը սա շատ լավ պատկերացնում են բանտերում ու դատարաններում գտնվող նախագահն ու գեներալները, Արցախի իշխանություններն ու կռիվ տեսած եւ հաղթած հրամանատարները։ Հնարավոր պատերազմի հոտը գալիս է, բայց մենք դեռ ունենք հնարավորություն՝ դրանից խուսափելու. դրա համար պահանջվելու են մեծ ջանքեր, շատերի կոնսոլիդացված աշխատանքը եւ իշխանության լուրջ որակներ։
Գործող իշխանությունը բոլոր տապալումներից ու կասկածելի քայլերից հետո հայտարարում է. մենք ստացել ենք 70 տոկոս ձայն, վստահության քվե։ 70 տոկոսը դատավճիռ չէ, եւ ճիշտ ու գրագետ բան ասելիս ու հակադրվելիս պետք չէ դրանով կաշկանդվել։ 70 տոկոսը տրված է եղել գրագետ փոփոխություններ անելու եւ ոչ երբեք երկիրը պառակտելու, 37 թիվ վերադառնալու ու նոր պատերազմի համար։

Եվ վերջում՝ մթնոլորտի մասին

Վերջին շրջանում ուշ երեկոները կարդում եմ ժամանակակից աշխարհի ամենավառ դեմքերից մեկի՝ Յուվալ Հարարիի Homo Deus աշխատությունը։ Նրա տեսության հիմնական առանցքն այն է, որ բանական մարդը՝ Homo Sapiens-ը, էվոլյուցիայի վերջնակետը չէ, եւ մենք գտնվում ենք նրա հաջորդ փուլի՝ Homo Deus-ի (մարդ-աստծո) ձեւավորման ընթացքում։ Հեղինակը հիմքում դնում է արհեստական բանականության նոր, անծայրածիր հնարավորությունները, որոնք շատ արագ ներխուժելու են մեր կենցաղ, մեր կյանք։

Սա ես կարդում եմ ուշ երեկոյան։ Իսկ վաղ առավոտյան, երբ սկսվում է հայաստանյան իրականությունը, ինձ մոտ ծագում է հակառակ հարցը. իսկ հնարավո՞ր է, որ լինի էվոլյուցիայի հակառակ ընթացքը՝ բանական մարդը՝ Homo Sapiens-ը որոշակի իրավիճակներում սկսի էվոլյուցիոն հետապրում, հետզարգացում։ Հայաստանյան իրականությունը տալիս է խորհելու լայն փաստական բազա։ Մարդիկ, որոնք տասնամյակների ընթացքում ունեին կարծիք, տեսակետ, սկզբունքներ, մթնոլորտի փոփոխության, իրականության փոփոխության պայմաններում հանկարծ ցուցաբերում են հետընթացի տարօրինակ դրսեւորումներ։ Ամեն անգամ ինքդ քեզ հարցնում ես՝ լավ, սա նորմալ տղա էր, նորմալ աղջիկ էր, «Սերժի ժամանակ» պայքարում էր բոլոր նմանատիպ երեւույթների դեմ... ի՞նչ եղավ, չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպե՞ս այսպիսի բան կարողացավ ասել կամ անել։ Մենք հիմա ունենք պետական եւ հանրային դեգրադացիայի դինամիկ ձեւավորվող պատկեր։ Կա՛մ մենք կկարողանանք այս պրոցեսը կանգնեցնել, իսկ դրա լավագույն տարբերակը սոլիդ իշխանության ձեւավորումն է, կա՛մ դա վերջնական հանգրվանի կբերի մեր հակառակորդը։

Ճիշտ այդպես էլ, եթե մենք չկարողանանք կանգնեցնել դատաիրավական ռեպրեսիվ մեքենան ու ներքին պառակտման խորացումը, մեզ բոլորիս ցավալիորեն ծանոթ՝ պատմության դատաստանի փոխարեն ոչ շատ հեռու ապագայում կարող է ավելի ցինիկ լուծում բաժին հասնել՝ հայտնվել Բաքվի առաջին ատյանի դատարանում։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

hraparak.am