Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը
«Փաստը» գրում է.«Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 20500 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վահրամ Կաժոյանի դրամական միջոցը կազմել է 200 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից, որոնց հանրագումարը կազմել է 3 461 079 ՀՀ դրամ:
Վ. Կաժոյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել 2019թ. մայիսին:
Մինչ այս նշանակումը՝ 2010-2019թթ., նա եղել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի