Ինչո՞ւ ուժային մյուս կառույցների ղեկավարները ներկա չէին ՔԿ-ի հանդիսավոր միջոցառմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկ կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի եւ քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ եւ պարգեւատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Ուշագրավ էր, որ ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկա չէին, նրանց տեղակալներն էին եկել:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. Արդարադատության նախարարության եւ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը միջոցառմանը չէին հրավիրել ո՛չ ՀՀ արդարադատության նախկին նախարարներին եւ ո՛չ էլ քրեակատարողական ծառայության նախկին պետերին: Ներկաներից շատերը խոսում էին այն մասին, թե, ամեն դեպքում, նախկինները եւս բարդ ճանապարհ են անցել եւ նրանց չհրավիրելը այդքան էլ ճիշտ չէր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի