Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում. Այս օրերին նա նոր նոր խնդրի առաջ է կանգելու
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, եւ դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջեւ կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ:
Չնայած ինքը եւ իր «մենեջերներն» ամեն ինչ արեցին, որ հանրության մեջ տարածվի վարկածը, թե արդարադատության այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանն էր պատասխանատու Հաց բերողի մահվան համար, իրականում Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերին ազատ էր արձակվել` Եվրոպական դատարանում գործի քննության շրջանակներում նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի ջանքերով, որից հետո Արթուր Սարգսյանը, չնայած ծանր հիվանդությանը, գլխավոր դատախազի «ջանքերով» կրկին ձերբակալվեց, իսկ 10 օր հետո մահացավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի