Ռուսական շոու բիզնեսի աստղերը մասնակցել են դիզայներ Ալեքսանդր Հարությունովի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ)
Մոսկվայում՝ «Красная Пресня» էլեկտրադեպոյում, հոկտեմբերի 17-ին կայացել է Վրաստանում ծնված հայազգի դիզայներ Ալեքսանդր Հարությունովի հիմնած Alexander Arutyunov բրենդի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությունը, որը, ինչպես գրում է woman.ru-ն, նվիրված է եղել Մոսկվայի մետրոպոլիտենին:
Հավաքածուում գերակշռում է սպիտակ գույնը, ասեղնագործությունների ու բարդ դետալների առատությունը:
Պոդիումով քայլել են ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելները, այլև ռուսական կինոյի ու շոու բիզնեսի աստղերը՝ Քեթի Թոփուրիան, Դարյա Մորոզը, Եկատերինա Վարնավան, այլք:
«Ինչպես շատերի համար, այնպես էլ ինձ համար ինչ-որ ժամանակ Մոսկվան դարձավ խիստ և հրաշալի ցատկահարթակ դեպի մեծ կյանք ու նոր աշխարհ: Դեռահաս տարիքում տեղափոխվելով այստեղ՝ ես դեմ առ դեմ մնացի այս մեծ քաղաքի հետ, որը վախ էր ներշնչում: Մոսկովյան մետրոն ինձ համար այն վայրը դարձավ, որտեղ հազարավոր մարդկանց մեջ դու կարող ես լինել ամենամիայնակ մարդն աշխարհում…»,- ասել է դիզայները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից