Playboy-ի մոդելը որոշել է Խորվաթիայի նախագահ դառնալ (լուսանկարներ)
Playboy-ի նախկին մոդել, 31-ամյա Ավա Կարաբատիչը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Խորվաթիայի նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2020 թվականին: Այս մասին հայտնում է Hello! ամսագիրը:
Ավան խոստանում է փախստականների համար բացել երկրի սահմանները, օրինականացնել մարիխուանան և բոլոր կանանց ապահովել որակյալ ու հասանելի պլաստիկ վիրահատությունով:
Իր քաղաքական պլանների մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում` կից հրապարակելով թոփլես լուսանկար:
Մոդելը նաև հայտնել է, որ Խորվաթիայում տիրող իրավիճակն իրեն հանգիստ չի տալիս. «Ես այլևս չեմ կարող տեսնել, թե ինչ վատ բաներ են կատարվում իմ երկրում: Բոլորը կույր են: Չնայած տեսողության հետ խնդիր չկա, երիասարդները լքում են երկիրը, ծնելիությունն ընկնում է»:
Ավան նշել է, որ մոդելինգից զատ նաև իտալերենի պրոֆեսոր է, նկարիչ և նույնիսկ ինքնակենսագրական վեպ է գրել:
Խորվաթիայում ընտրությունները կկայանան 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում: Ավա Կարաբատիչի մրցակիցը կլինի ներկայիս նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից