Ով ում է ցանկանում վերահսկել ինտերնետ տիրույթում. ՀԾԿՀ-ն փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները՝ հասցեն, էլեկտրոնային փոստի տվյալներ և այլն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ահազանգել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հայտարարել էր, որ ինտերնետային կառավարման խորհուրդը և անգամ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի տեղեկացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս որոշման մասին:
Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկանում վերահսկել ինտերնետ տիրույթում: Այս հարցերը ArmLur.am-ը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Պարզվեց, որ Հակոբյանն էլ տեղյակ չէ նախաձեռնությանը, բայց խնդրի շուրջ կարծիք ուներ:
«Այսօր ֆեյսբուքն ամբողջապես անվերահսկելի է, այսինքն՝ մարդիկ գրանցվում են և ինչ հայտարարություններ ուզեն, կարող են անել ֆեյք էջերով, ինչը խնդիր է: Իմ կարծիքով՝ արժե այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքահայության շրջանում, ինչպես ասում են, լավ տեղ չի տանում: Խոսում են ատելության քարոզի մասին, իշխանություններին են մեղադրում: Ես կարծում եմ, որ ատելության ու բռնության խոսքը պետք է ուղղակի բացառել ֆեյսբուքից և, առհասարակ, ամեն տեղից: Ես կոչ եմ անում զերծ մնալ բռնության քարոզից, ատելության խոսք կիրառելուց: Ես անձամբ, երբ որևէ բան հրապարակում եմ, մեկնաբանություններով առկա վիրավորանքները, եթե անգամ վերաբերում են նախորդ իշխանություններից որևէ մեկին, ջնջում եմ»,- նշեց ԱԺ պատգամավորը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի