85-ամյա Սոֆի Լորենը նկարահանվել է գովազդում ու երկրպագուներին ցնցել հրաշալի արտաքինով
Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը նկարահանվել է հագուստի GCDS իտալական ապրանքանիշի եւ Barilla մթերային ընկերության համագործակցության գովազդային հոլովակում։ Հոլովակի սյուժեի համաձայն՝ դերասանուհին ընկերներին պաստա է հյուրասիրում, որոնք թողնում են իրենց բոլոր գործերը, հենց որ լսում են E' pronto! (ճաշը մատուցված է – իտալ.) արտահայտությունը։ Գովազդային հոլովակը հրապարակվել է GCDS-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Գովազդային արշավի ռեժիսորը ֆեշն-լուսանկարիչ եւ ռեժիսոր Նադյա Լի Քոենն է, որը հայտնի է Miu Miu ընկերության համար գովադային տեսանյութերով, Tyler-ի, The Creator-ի տեսահոլովակներով եւ Քեթի Փերիի կոշիկի գովազդով։ Ռեժիսորի խոսքով՝ գովազդային հոլովակը ստեղծելիս ինքը ոգեշնչվել է ռեժիսորներ Դուգլաս Սիրկի եւ Ալֆրեդ Հիչքոկի 1960-ականների գունավոր ֆիլմերով։
«Երբ ինձ պետք էր ներկայացնել, թե ում ընտրել այս գովազդային հոլովակի համար, ուրիշ որեւէ մեկի մասին աշխարհում նրանից՝ Սոֆիից բացի մտածել չէի կարող։ Նա իտալական պատմության սրբապատկերն է, «Իտալիայի մայրը», որն ընտանիքի անդամներին դիմավորում է մի պարզ արտահայտությամբ, որն Իտալիայում մեծացած յուրաքանչյուր մարդ լսել է բազմաթիվ անգամներ՝ «E 'pronto!»,- պատմում է GCDS-ի ստեղծագործական տնօրեն Ջուլիանո Կալցան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը