Հիմա էլ նորովի են աջակցում
Պետության համար գերակա ճյուղերում անհրաժեշտ է բիզնեսին նորովի աջակցել: Այս մասին մայիսի 4-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ սուբսիդիաները պետք է նպատակային եւ արդյունավետ լինեն: Այսպես՝ առաջարկվում է բանկային վարկերի տոկոսները նորովի սուբսիդավորել: Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց առեւտրական բանկերի հետ քննարկել վարկերի սուբսիդավորման հնարավորությունները: «Մենք նման սուբսիդավորում արդեն իրականացնում ենք գյուղատնտեսության զարգացման համար՝ կաթիլային ոռոգում, գյուղտեխնիկա, ինչպես նաեւ տնտեսության այլ ճյուղերում, այդ թվում՝ թեթեւ արդյունաբերությունում: Սուբսիադիաների համար մենք պետք է ծախսերի նախահաշիվ ներկայացնենք հաջորդ տարվա բյուջեում: Իսկ սա նշանակում է, որ դրա համար պետք է հիմնավորում պատրաստվի»,- նշեց վարչապետը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում